Monday, 15 06 2026
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց միջազգային միության անդամներին

Ապրիլի 6-ին, Ս. Աստվածածնի տոնի նախօրեին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած Հայ կանանց միջազգային միության անդամներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ Սփյուռքի նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության նպատակը և գործունեությունըª ի զորացումն ազգային արժեքների, դրանում մեծապես կարևորելով եկեղեցի-պետություն, եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-ընտանիք հարաբերությունների ամրապնդումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց միության անդամներին և շնորհավորեց նրանց առաջիկա տոնի առիթով` մաղթելով, որ հայ կինն իր լուսավոր կերպարով ու հոգու ջերմությամբ ամենուրեք գեղեցկացնի հայ կյանքը: «Փառապանծ կերպար է կերտել հայ կինը պատմության մեջ իր արիությամբ, նվիրումով և հավատարմությամբ ազգային-հոգևոր արժեքներին: Ուրախ ենք, որ այսօր ևս նույն դերակատարությունը փառքով ու պատվով տանում է հայ կինը թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքու», – նշեց Նորին Սրբությունը:

Անդրադառնալով Ավետման և Մայրության տոների խորհրդին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ դրանք արտահայտությունն են այն ջերմ զգացումների և գիտակցության, որ հայ մարդն ունի հանդեպ հայ կինը, նրա կարևոր առաքելությանը ազգային կյանքում:

Նորին Սրբությունը խոսեց նաև եկեղեցի-ընտանիք կարևոր կապի մասին` նշելով, որ Եկեղեցու, հոգևոր արժեքների հանդեպ ընտանիքի կնոջ և մոր կեցվածքով է մեծապես պայմանավորվում հասարակության մեջ բարեփոխումները դեպի բարին, աստվածօրհնյալ և աստվածահաճո կյանքը:

Միության անդամներն իրենց հերթին կարևորեցին Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության գործում, պատրաստակամություն հայտնեցին զորակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տարբեր ծրագրերում:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց միության անդամների հարցերին` լուսաբանություններ տվեց հասարկությանը հուզող տարբեր խնդիրների առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում