Ֆինլանդիայի Տեխնոոգիական ուսումնասիրությունների կենտրոնի գիտնականները Օուլու քաղաքում ներկայացրել են իրենց նոր մշակումը, որի օգնությամբ հնարավոր է լիցքավորել բջջային սարքավորումները: Սա ծաղկամանի մեջ տեղադրված փոքր «ծառ» է, որի տերևներն իրենցից օրգանական նյութերից պատրաստված բարակ և ճկուն արևային պանելներ են ներկայացնում, հաղորդում է TASS-ը:
Սարքավորումը տեղծվել է 3D-տպիչի օգնությամբ: «Ծառի» տերևները կարող են էներգիա հավաքել՝ այն էկոլոգիապես անվտանգ ճանապարհով ստանալով վերականգնվող աղբյուրներից՝ արևից, քամուց, ջերմաստիճանի տատանումներից:
Տերևները ստեղծվել են յուրահատուկ տեխնոլոգիայով, իսկ ցողունն ու ճյուղերը պատրաստվել են փայտի հիմքով։
Օուլուի գիտնականների մշակումը կարող է ծառայել տարբեր բջջային սարքավորումների, մասնավորապես հեռախոսների լիցքավորման համար՝ դառնալով նաև ներքին հարդարման դեկորատիվ մաս:
Ծառի» ստեղծողները հուսով են, որ իրենց արտադրանքը կհետաքրքրի ներդրողներին և աստիճանաբար կգնա զանգվածային արտադրության, ինչը Օուլուն կապահովի նոր աշխատատեղերով:











































