Երեկ՝ժամը 14.49-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի «Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան»-ի հարակից տարածքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.02-ին, մարվել՝ 15.05-ին: Այրվել է մոտ 1000քմ մակերեսով խոտածածկ տարածք:











































