Վրաստանի դատարանը չի բավարարել միջնորդությունը՝ գրավի դիմաց Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային ազատ արձակելու վերաբերալ։ Նա կալաքի տակ է 2014 թվականի հուլիսից՝ մի շարք քրեական գործերով։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գռուզիան»։
Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը կապված է մտավախության հետ, որ նախկին քաղաքապետը կարող է լքել երկիրը կամ ճնշում գործադրել ականատեսների վրա։ Ենթադրյալ գրավը պետք է կազմեր 20 հազար լարի (մոտ 10 հազար դոլար)։
Ուգուլավան ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 3-ին։ Նախնական կալանքի ժամկետը Վրաստանում չի կարող գերազանցել 9 ամիսը։ Այդ ժամկետն Ուգուլավայի համար լրանում է ապրիլին։
Նա անցնում է մի քանի քրեական գործերով՝ մեղադրվում է «Իմեդի» հեռուստաալիքին ապօրինաբար տիրանալու, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի միջոցները «Միացյալ ազգային շարժման» նախընտրական արշավի վրա ծախսելու, C.T. Park ընկերության եկամուտները մեծացնելու, փողեր լվանալու, կուսակցության ակտիվիստների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու և 2007-ի նոյեմբերի 7-ի ակցիայի ցրման ժամանակ ծառայողական լիազորությունները գերազանցելու համար։






































