А123 Systems ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամոբիլների համար նանոֆոսֆատային մարտկոցների արտադրությամբ, դատի է տվել Apple-ին՝ ինժեներներին անօրինական կերպով իր կողմը գրավելու համար:
Մասաչուսեթսի Դաշնային դատարան ներկայացված հայցում ասվում է, որ սկսած 2014թ ամառվանից՝ Apple-ն սկսել է ագրեսիվորեն իր կողմը գրավել A123-ի ինժեներներին՝ հայտնում է Reuters-ը: Ընդ որում՝ նշվել է, որ А123-ը լքել են ընկերության այն աշխատակիցները, որոնք վարել են ընկերության առավել կարևոր նախագծերը:
Ինժեներները գնացել են Apple՝ խախտելով իրենց պայմանագրերն ու Apple-ում իրականացնելով այն նույն խնդիրներ, ինչ A123-ում:
Հայցում նշվում է, որ Apple-ը ձևավորում է մարտկոցների արտադրության խոշոր ստորաբաժանում՝ A123-ի հետ մրցակցելու համար:








































