Ամերիկյան 20th Century Fox կինոստուդիան հայտնի ռեժիսոր Նիլ Բլոմքամփի հետ ձեռք է բերել «Օտարը» սերիայի նոր ֆիլմը նկարահանելու պայմանավորվածություն: Այս մասին հայտնում է Variety-ն՝ հղում անելով աղբյուրին:
Նոր ֆիլմը դեռ չունի անվանում, սակայն արդեն հայտնի է, որ այն կապ չի ունենա ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Պրոմեթևս» ֆիլմի հետ, որը ի սկզբանե մտածվել էր որպես «Օտարի» պրիկվել:
Ինչպես նշում է ամսագիրը, Բլոմքամփը վերջին ամիսներին ակնարկել է իր մասնակցությունը նոր «Օտարին», սակայն նախօրեին պաշտոնապես հաստատել է լուրը:
«Կարծում եմ՝ պաշտոնապես դա իմ հաջորդ ֆիլմն է՝ #Օտարը»,- գրել է նա Instagram-ի իր էջում:









































