Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկիր կհրավիրի ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություն։ Չորեքշաբթի կայացած Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստին Պորոշենկոն ասել է, որ Կիևի տեսանկյունից առավել լավ ձևաչափ կարող է լիել ԵՄ ոստիկանական առաքելությունը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
«Վստահ եմ, որ դա կլինի ստեղծված իրավիճակում անվտանգության ամենաարդյունավետ և ամենաօպտիմալ երաշխավորը, երբ խաղաղության խոստումները չեն պահպանվում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ նրանց կողմից, ում այն աջակցում է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկին դիմել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի արևելքում անջատողականների օգնությունը դադարեցնելու կոչով։









































