Անցյալ տարի մի քանի չեխական ընկերություններ Ուկրաինային զենք են մատակարարել, հաղորդում է Idnes.cz-ը: Նշվում է, որ իշխանությունները տեղյակ են եղել զենքի մատակարարման մասին:
Հաղորդագրությունում ասվում է, որ Ուկրաինային զենք է մատակարարել մասնավորապես CZ Hermex ընկերությունը, որի արտահանման արտոնագիրը հետ է կանչվել մեկ շաբաթ առաջ:
Ֆիրմայի ներկայացուցչի խոսքերով` վաճառքի գործարքը կնքված է եղել վաղուց, և զենքի մատակարարումները կատարվել են այդ պայմանագրի շրջանակներում:









































