«Նյու Յորք Կոսմոս»-ի հարձակվող Ռաուլը չի բացառում, որ կարող է «Ռեալ» վերադառնալ: Սակայն 37-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ այժմ կենտրոնացած է ամերիկյան ակումբի կազմում ելույթների վրա: «Արքայական ակումբ»-ում Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել 1994-2010 թվականներին:
««Ռեալ»-ն իմ տունն է: Եթե վերադառնալու և կարևոր դերակատարություն ունենալու հնարավորություն լինի, անպայման կանեմ դա: 3-4 տարի է անցել, բայց զգում եմ, որ մադրիդցիները դեռ սիրում են ինձ:
Այժմ կենտրոնացած եմ իմ ներկայիս ակումբի խաղերի վրա: Ֆուտբոլն ավելի ու ավելի լայն ճանաչում է ստանում ԱՄՆ-ում: Կարող էի մնալ այստեղ չորս կամ հինգ տարի: Ով գիտի, թե ինչ կարող է կատարվել «Ռեալ»-ում այդ ժամանակահատվածում»,- Marca-ն մեջբերում է Ռաուլի խոսքերը:








































