Saturday, 06 06 2026
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը

Կոտ դ’Իվուարի ինքնահռչակ նախագահին պատրաստ են ընդունել մի շարք աֆրիկյան երկրներ

Անգոլան, Տոգոն, Ուգանդան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատրաստ են իրենց մոտ ընդունել Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը` հղում կատարելով իր սեփական աղբյուրներին արևեմտյան մի երկրում և Աֆրիկյան միության` Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի կենտրոնական գրասենյակում:

Աֆրիկյան միությունում աղբյուրը նշել է, որ Ուգանդան պատրաստ է ընդունել Լորան Գբագբոյին: Այնտեղ հիշեցրել են, որ Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենին սուր քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին` նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո Ալասանա Ուատտարային ճանաչելու համար: Այդ աղբյուրը հավելել է, որ Անգոլան էլ կընդունի Գբագբոյին այն ժամանակ, երբ Կոտ դ’Իվուարում հակամարտող կողմերի միջև համաձայնություն լինի:

Հիշեցնենք, որ վերջին օրերին երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջանում տեղի են ունենում կատաղի բախումներ ընտրված նախագահ Ալասանա Ուատտարայի և նախկին նախագահ Լորան Գբագբոյի կողմնակիցների միջև: Գբագբոն թաքնվում է Աբիջանի իր նստավայրի բունկերում և հրաժարվում է հանձնվել ու նախագահի պաշտոնը զիջել Ալասանա Ուատտարային:

Այսօր հայտնի է դարձել նաև, որ հարձակում է տեղի ունեցել Աբիջանում Ճապոնիայի դեսպանի նստավայրի վրա: Հարձակվողներն, ըստ դեսպանի, եղել են վարձկաններ, որոնք ամբողջությամբ թալանել են շենքը: Հայտնի է, որ Ֆրանսիական խաղաղապահները էվակուացրել են ճապոնական դիվանագիտական անձնակազմը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում