Վիկտորյա Բեքհեմը բարձրակրունկները փոխարինել է օքսֆորդներով, իսկ գլամուրային զգեստները՝ գործած սվիտերներով:
Վերջին օրերին ԶԼՄ-ները քննարկում են Վիկտորյային՝ հիշելով, որ բառացիորեն երեկ նա ապշեցրել է իր վարդագույն զգեստով ու գլամուրային զգեստներով, իսկ այսօր նա ներկայացնում է իր սեփական հավաքածուն Նյու Յորքի Նորաձևության շաբաթում՝ հայտնում է spletnik.ru-ն:
Վերջերս իր հարցազրույցներից մեկում 4 երեխաների մայրը խոստովանել էր. «Հիմա ես բիզնես-լեդի եմ: Ես կարող եմ ինձ թույլ տալ մշտապես չկրել բարձրակրունկներ ու մի քիչ թուլանալ: Անկեղծ խոստովանում եմ՝ ավելի վաղ ես վախենում էի կրել անկրունկ կոշիկներ, հիմա՝ ոչ»:














































