ՄԱԿ ԱԽ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինները վաճառում են զոհերի ներքին օրգանները: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Իրաքի ներկայացուցչի կարծիքով՝ օրգանների վաճառքն ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման ամենակարևոր աղբյուրներից է:
Նրա խոսքով՝ զանգվածային գերեզմանոցներում հայտնաբերվել են վիրաբուժական կտրվածքներով մարմիններ, ընդ որում՝ գրեթե բոլոր զոհերի երիկամները բացակայել են: Նա նշել է, որ հնարավոր է՝ գրոհայինները զանգվածային սպանություններ են կազմակերպում օրգաններ ստանալու համար:
Իրաքի ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել անցկացնել հետաքննություն՝ ուղղված ներքին օրգանների վաճառքի միջոցների հայտնաբերմանը:









































