Սիրիայի հարցերով Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել սիրիական հակամարտության կարգավորման նոր նախագիծ: Այս մասին հաղորդում է «Ալ-Հայաթ» թերթը:
Ըստ Բրահիմիի՝ 6 կետից բաղկացած նախագիծը կրակի դադարեցման կոչ չէ, քանի որ «այն ամեն դեպքում կխախտվի, եթե միակ առաջարկությունը լինի»:
«Իհարկե, ցանկացած նախագծի առաջին քայլը պետք է լինի կրակի դադարեցումը: Սակայն այն պետք է միջոցառումների ամբողջական համակարգի մի մասը կազմի»,- ասել է Բրահիմին: Սակայն նա չի մանրամասնել նախագծի կետերը՝ ասելով, որ Սիրիայի ճակատագիրը գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում:










































