ԱՄՆ պետդեպարտամենտը փոխել է անօդաչու թռչող սարքերի արտահանումը կարգավորող օրենքը: Օրենսդրության մեջ փոփոխություններն ԱՄՆ-ին թույլ են տալիս ահաբեկիչների դեմ պայքարում դաշնակիցներին մատակարարել ռազմական մեքենաներ: Այս մասին գրում է The Washington Times-ը:
Սակայն անօդաչուների դուրսբերումը թույլ է տրվում միայն «կոշտ կարգավորման» պայմաններով. գնորդ երկրները պետք է ներկայացնեն որոշակի երաշխիքներ:
Նշվում է, որ անօդաչու սարքերի արտահանման ժամանակ ԱՄՆ իշխանությունները կպահպանեն հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման միջազգային կանոնները: Ըստ այդմ՝ 300 կմ թռիչքի հեռահարությամբ և 500 կգ բեռով անօդաչուների վաճառքը խստորեն կսահմանափակվի:











































