Երևանի Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր նախատեսված դատական նիստը տեղի չի ունեցել և հետաձգվել է մինչև փետրվարի 7-ը:
«Pastinfo.am»-ի փոխանցմամբ՝ հետաձգման պատճառն այն է, որ հիմնական գործով՝ սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ այս գործով վկա Արսեն Առուշանյանը ցանկություն է հայտնել ցուցմունքներ տալ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ներկայությամբ:
Հիշեցնենք, որ ներկայումս Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, քննում է Ստեփան Հակոբյանի դեմ գործը, ով մեղադրվում է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:






































