Հոնկոնգում Ջոմի անունով 18-ամյա կատուն 26-րդ հարկից ընկնելով, հրաշքով փրկվել է: Դրա տերը՝ Ալ Լինգը, կենդանուն միայն մի քանի րոպեով է մենակ թողել, իսկ երբ վերադարձել է, Ջոմին արդեն սենյակում չի եղել: Հետաքրքիր է, թե ինչպես է այդ տարիքի կատվին հաջողվել ընկնելուց հետո ողջ մնալ, հաղորդում է Metro-ն:
«Ես հյուրասենյակում խաղում էի Ջոմիի հետ և սնունդ բերելու համար խոհանոց գնացի: Երբ վերադարձա, տեսա, որ կատուս սենյակում չէ: Հենց այդ պահին նկատեցի, որ պատուհանը բաց եմ թողել»,- պատմել է տղամարդը:
Երբ սարսափահար Ալ Լինգը դուրս է վազել, տեսել է, որ կատուն մայթին նստած, թաթերն է լիզում:










































