Փարիզի Աստվածամոր տաճարի համար նոր զանգերը Նորմանդիայից Փարիզ ճանապարհին են:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, զանգերը տեղադրվելու են մինչ փետրվարի 25-ը։ Դրանք Փարիզ են տարվում բեռնատարներով, քանի որ կշռում են 23 տոննա:
Զանգերը փոխելու որոշումը կայացվել է տաճարի շինարարության (1163 թ.) 850-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում:
Որպես զանգերից ազատվելու հիմնական փաստարկ՝ ֆրանսիական իշխանությունները նշում են «դրանց սարսափելի հնչողությունն ու արտաքին տեսքը»:
Տաճարի ժամապահ ու նախագծի նախաձեռնող Պատրիս Ժակեն հայտարարել է, որ նման միջոցառումները կարող են Աստվածամոր տաճարին վերադարձնել «նախկին ձայնը»:
Զանգերը պատրաստվել են հին եգիպտական եղանակով՝ կաղապարները ձիու մազից ու գոմաղբից են:
Հայտնի զանգերը կոչվում են սրբերի անուններով՝ «Էմանուել» (ամենամեծը), «Անժելիկա-Ֆրանսուազա», «Անտուանետա-Շառլոտա», «Հիացինտ-Ժաննա» ու «Դենիս-Դավիթ»:









































