Հունվարի վերջին օրը «Ֆորմուլա-1»-ի McLaren թիմը ներկայացրեց իր նոր բոլիդը՝ նախատեսված 2013թ.-ի մրցաշրջանի համար:
Նոր՝ MP4-28 մոդելը ներկայացվել է հինգշաբթի ընկերության՝ Բրիտանիայում գտնվող բազայում:
Այս մոդելի նախորդը՝ MP4-27-ը, ամենարագներից էր «Ֆորմուլա-1»-ի նախորդ մրցաշրջանում, սակայն հուսալիության առումով վստահեցնող չէր: