ԱՄՆ-ը և Թուրքիան պատրաստ են հուշագիր ստորագրել` սիրիական ընդդիմությանը նախապատրաստելու և զինելու նախագծի շուրջ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչին:
«Առաջիկա օրերին մենք ԱՄՆ-ի հետ կստորագրենք Սիրիայի մեղմ ընդդիմության նախապատրաստման և զինման նախագծի շուրջ հուշագիրը: Նախապատրաստությունը, ամենայն հավանականությամբ, կսկսվի մարտին»,- հայտարարել է Բիլգիչը:









































