Մոսկվայի «Սպարտակ»-ը թուրքական Բելեկ քաղաքում հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել:
«Կարմիր-սևեր»-ը մրցել են Տրնավայի «Սպարտակ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով: Մուրատ Յակինի սաները հաղթել են 3:2 հաշվով:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով խաղադաշտ է դուրս եկել հանդիպման մեկնարկային րոպեներից և փոխարինվել երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին:








































