Սերբիա այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար և Deutsche Welle-DW-WORLD.DE/russian-ի գլխավոր խմբագիր Ինգո Մանտոյֆելի կարծիքով, Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության չճանաչման փաստը պետք է դիտել հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից: Նա նաև նշեց, որ Արևմուտքում գոյություն ունի ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքը, և դրանցից յուրաքանչյուրը ԵՄ-ի համար կարևոր են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին հանգամանք:
«Կոսովոյի հարցում եվրոպական երկրները ազգերի ինքնորոշման իրավունքը համարեցին առավել կարևոր»,- նկատեց Մանտոյֆելը:









































