ՀԱՀ-ի ամենահարուստ մարդը՝ Պատրիս Մոտսեպեն, որոշել է իր կարողության կեսը նվիրաբերել աղքատների օգնության ֆոնդին: 51-ամյա գործարարը, որի ունեցվածքը ամերիկյան «Ֆորբսը» գնահատել է 2.65 մլրդ դոլար, գումարը կփոխանցի իր ընտանիքի ստեղծած ֆոնդին, որը նախատեսված է սահմանափակ հնարավորություններով աղքատների կենսապայմանների բարելավման համար,- հայտնում է ITAR-TASS-ը:
Մոտսեպեն հայտարարել է, որ այդպիսով արձագանքել է Բիլ Գեյթսի և Ուորեն Բաֆեթի կոչին, որոնք հանդես են եկել «Օգնության խոստում» նախաձեռնությամբ,- հայտնում են հարավաֆրիկյան ԶԼՄ-ները: Ամերիկացի միլիարդատերերը մոլորակի ամենահարուստ մարդկանց առաջարկել են իրենց միջոցների զգալի մասը նվիրաբերել բարեգործության համար:
Մոտսեպեն ղեկավարում է ՀԱՀ-ի խոշորագույն լեռնաարդյունահանող ընկերություններից մեկը՝ African Rainbow Minerals-ը:









































