Այսօր Իրանի Կիրման քաղաքի կենտրոնական բանտում կախաղան է բարձրացվել 5 մարդ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Համաձայն տեղեկությունների՝ նրանք մահվան էին դատապարտվել հրազենի կիրառման և թմրանյութերի մաքսանենգության համար:
2012 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թեհրանում թմրանյութերի ապօրինի շրջանառության և վաճառքի մեղադրանքներով մահապատժի է ենթարկվել 20 մարդ: 2012-ին Իրանում կախաղան է բարձրացվել 587 մարդ:










































