Ավստրալիայում հետաքրքրասեր կովը ֆերմերի բարության շնորհիվ խուսափել է կոտլետ դառնալու ճակատագրից:
Կենդանին ինչ-որ կերպ հաջողացրել է գլուխը մտցնել ճանապարհին կանգնած ջիպի հետևի անիվների ճեղքի մեջ՝ հայտնում է Vesti.ru-ն:
Երբ վարորդը վերադարձել է, տեսել է բավական տպավորիչ տեսարան՝ կովը ապարդյուն փորձում էր գլուխը ինքնուրույն դուրս բերել ճեղքից: Ավտոմեքենայի տերն արդյունքում ստիպված է եղել օգնականների հետ բարձրացնել մեքենայի ետևամասը ու դժբախտ կենդանուն ազատություն շնորհել:
Այս մասին պատմող տեսանյութը համացանցում արդեն տասնյակ հազարավոր մարդիկ են դիտել:










































