Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Աղբյուրի տեղեկություններով, դա տեղի է ունենալու «Յուվենտուս»-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի դիմակայություններից հետո: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Գյունդողանը մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:








































