Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ չի հասկանում երկրպագուներին, ովքեր սուլոցներ են հասցեագրում «արքայական ակումբ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին, հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
Երկրպագուները դժգոհում էին թիմի` «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը ցուցադրած խաղից:
«Դժվար է ընկալել Կասիլյասին, Ռոնալդուին և Անչելոտիին հասցեագրված սուլոցները: Դա ինձ զարմացնում է»,- Cope-ն մեջբերում է Վալդանոյի խոսքերը:








































