Շարլիզ Թերոնին առաջարկել են մարմնավորել կնոջ գլխավոր դերը Սեթ Մակֆարլեյնի «Արևմուտքում մահանալու միլիոն եղանակ» (A Million Ways to Die in the West) կատակերգական վեսթերնում՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի գլխավոր հերոսը ֆերմեր է, ում լքում է իր սիրած աղջիկը, քանի որ վերջինս չի կարողանում կրակել: Հարաբերությունները վերականգնելու նպատակով տղամարդը որոշում է կրակել սովորել, ընդ որում՝ նա դասեր է վերցնում հայտնի ավազակի մոտ: Թերոնին առաջարկել են մարմնավորել վերջինիս:
Առկա տեղեկությունների համաձայն՝ դերասանուհու ու ֆիլմի ստեղծողների միջև բանակցությունները մոտ են ավարտին:
Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2013-ի մարտին:
Սեթ Մակֆարլեյնը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլև համասցենարիստը: Նա նաև կմարմնավորի գլխավոր հերոսին:
Նրա առաջին ու այսօրվա դրությամբ միակ լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Երրորդն ավելորդ է» ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 2012-ի ամռանը:
Նա նաև «Գրիֆինները» (Family Guy) և «Ամերիկացի հայրիկը» (American Dad!) մուլտսերիալի ստեղծողն է:
Շարլիզ Թերոնի մասնակցությամբ վարձույթ դուրս եկած ֆիլմը «Պրոմեթևսն» (Prometheus) է և «Սպիտակաձյունիկն ու որսորդը» (Snow White and the Huntsman), որոնք էկրան են բարձրացել 2012թ.:










































