Մարոկկոյի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել թագավորության և Լիբիայի միջև ավիաչվերթները: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Մարոկկոյի ՆԳՆ-ի և սարքավորման, տրանսպորտի ու լոգիստիկայի համատեղ հայտարարության մեջ:
«Դադարեցումը թելադրված է Լիբիյաի օդանավակայանից իրականացվող չվերթների՝ քաղավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից պահանջվող սպասարկման անվտանգության նորմերին անհամապատասխանությամբ»,- նշվում է կոմյունիկեում:
Բացի դրանից՝ Մարոկկոյի իշխանությունները որոշում են ընդունել թագավորության օդային տարածքը ժամանակավորապես փակել Լիբիայից ինքնաթիռների համար:










































