Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Սթոք Սիթի»-ի գերմանացի 28-ամյա պաշտպան Ռոբերտ Հուտը լուրջ վնասվածք ստացավ արդեն հանդիպման 3-րդ րոպեին՝ «Ուիգան»-ի հարձակվող Ֆրանկո դի Սնատոյի հետ բախման արդյունքում:
«Սթոք»-ի բժիշկները ֆուտբոլիստի հոնքին 28 կար են դրել, որից հետո գերմանացին վերադարձել է խաղադաշտ ու շարունակել հանդիպումը՝ մասնակցելով ամբողջ խաղին:








































