«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Le 10 Sport-ը:
Ֆրանսիայի չեմպիոնները որոշել են ձեռք բերել անգլիացի ֆուտբոլիստի իրավունքները, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի և Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Էդեն Ազարի տրանսֆերների ձեռքբերումը չի կարող կայանալ` այդ ակումբների ղեկավարների պահանջած գումարի պատճառով:
Ենթադրվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց փարիզցիները ստիպված կլինեն վճարել շուրջ 30 մլն եվրո: Նշենք, որ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ցանկանում հրաժարվել թիմի առաջատարներից մեկի ծառայություններից:











































