Փետրվարին սպառողական գների ինդեքսը հունվարի նկատամբ 103.7 տոկոս է։
2010 թ. ԼՂ-ում սկսված գնաճը ինտեսիվ շարունակվում է նաև 2011 թ.: Լեռնային Ղարաբաղի Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Սուսաննա Աբրահամյանից «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ 300 գրամանոց հացի գինը եթե նախկինում եղել է 110 դրամ, վերջին օրերին դարձել է 120 դրամ, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ցորենի համաշխարհային գների բարձրացմամբ և ԼՂ-ում եղանակի անբարենպաստ պայմաններով:
Այսպիսով, փետրվարին սպառողական գների ինդեքսը հունվարի նկատամբ 103.7 տոկոս է։
Կաթնամթերքը թանկացել 1.7 տոկոսով, մսամթերքը՝ 3.1 տոկոսով, կենդանական և բուսական յուղը՝ 2.3 տոկոսով, միրգը՝ 9 տոկոսով, բանջարեղենը, կարտոֆիլը՝ 9.6 տոկոսով, շաքարավազը՝ 4.7 տոկոսով։
Մյուս ապրանքատեսակները էական գնային փոփոխություն չեն կրել։
Իսկ փետրվարը դեկտեմբերի նկատմամբ հետևյալ պատկերն ունի.
Հացամթերք – 2.5 տոկոս
Մսամթերք – 3.8 տոկոս
Ձկնամթերք – 1.8 տոկոս
Կաթնամթերք – 6.5 տոկոս
Կենդանական և բուսական յուղեր – 3.4 տոկոս
Միրգ – 21.9 տոկոս
Բանջարեղեն և կարտոֆիլ – 25.8 տոկոս
Շաքարվազ – 5.8 տոկոս։









































