Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն ապաքինվել է վնասվածքից և կմասնակցի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Շալկե»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Ֆուտբոլիստն ազդրի վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռեալ»-ի և «Շալկե»-ի առաջին դիմակայությունը կկայանա փետրվարի 18-ին Գերմանիայում: Պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին:











































