«Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել, թե ինչու Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը չի ստացել «Ոսկե գնդակ»-ը:
«Հասկանում եմ, որ գերմանացիների կարծիքով` Նոյերը պետք է ստանար «Ոսկե գնդակ»-ը: Այդ հարցի շուրջ քննարկումներ էին գնում ոչ միայն Գերմանիայում, այլ նաև Ֆրանսիայում և Իսպանիայում:
Նոյերն իսկապես արժանի էր տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել: Նա ֆանտաստիկ խաղացող է, որ դարպասապահի արվեստը նոր հարթության վրա է դրել: Բայց միաժամանակ ակնհայտ է, որ Ռոնալդուն այլ մոլորակից է»,- Goal. com-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:







































