Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման Լա Լիգայում խփած գոլերի թվով գերազանցել է թիմի նախկին հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը:
Լեգենդար բրազիլացու ակտիվում կա 83 գոլ, իսկ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը «Դեպորտիվո»-ի հետ խաղում խփել է Լա Լիգայում իր 84-րդ գոլը:
Հիշեցնենք, որ վերոգրյալ խաղը կայացել է 23-րդ տուրի շրջանակներում: «Ռեալ»-ը հաղթել է 2:0 հաշվով, իսկ Բենզեման խփել է գոլերից մեկը:







































