Արիզոնա նահանգի իշխանությունները փնտրոում են 70-ամյա մի տղամարդու, որին կասկածում են գրասենյակային կենտրոնում մարդկանց վրա հրաձգություն կազմակերպելու մեջ,- փոխանցում է Arizona Republic պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հայտնում են, որ Ֆենիքս քաղաքի բնակիչ Արթուր Դուգլաս Հարմոնը մտել է 3-հարկանի շենք, որտեղ կան մոտ 15 տարբեր ընկերություններ, ինչ-որ մեկի հետ լեզվակռվի է բռնվել, հետո՝ կրակ բացել:
3 մարդ վիրավորվել է, նրանցից մեկը մահացել է:
Շենքից դուրս գալով՝ Հարմոնը փախել է սպիտակ Kia Optima-ով:
Ոստիկանության սերժանտ Թոմի Թոմփսոնի վկայությամբ՝ դեպքից անմիջապես հետո օրինապահ մարմինները գնացել են 70-ամյա հանցագործի տուն, սակայն նրա որդին թույլ չի տվել ներս մտնել՝ առանց թույլտվության:








































