Այսօր մահացել է հայտնի ամերիկյան գիտնական Բարուխ Բլումբերը, որը 1976 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել հեպատիտ B-ի վիրուսի ուսումնասիրության համար: Բլումբերգը մահացել է NASA-ի կողմից Կալիֆոռնիայում կազմակերպված գիտաժողովի ժամանակ: Նա 85 տարեկան էր: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում անելով NASA-ին:
Բլումբերգը 1999-2002 թթ. գլխավորել է NASA-ի Աստղակենսաբանության ինստիտուտը: Բլումբերգի հայտնաբերած հեպատիտ B-ն շարունակում է մնալ աշխարհի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը: Այն ախտահարում է լյարդը և հաճախ կրում է խրոնիկական բնույթ: