Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ Իսրայելի օդուժի կողմից Սիրիայի տարածքում հասցված հարվածների կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հաղորդվում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խորը մտահոգությամբ է ընդունել այս տեղեկությունը:
«Եթե այս տեղեկությունը հաստատվում է, ապա մենք գործ ունենք ինքիշխան պետության տարածքի թիրախների վրա առանց դրդապատճառի հարվածների հետ, ինչը կոպտորեն խախտում է ՄԱԿ Կանոնադրությունը և անընդունելի է՝ անկախ այն բանից, թե ինչ շարժառիթներով դրանք կարդարացվեն»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ արագ միջոցներ են ձեռնարկվում՝ այս իրավիճակը և պատահարի մանրամասները պարզելու համար:
ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել դադարեցնել ցանկացած տեսակի բռնություն Սիրիայում և սկսել համասիրիական երկխոսություն Ժնևյան պայմանավորվածությունների հիման վրա:
Հիշեցնենք, որչորեքշանթի լույս հինգշաբթի գիշերը Իսրայելի օդուժը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ջամրայա արվարձանում տեղակայված գիտահետազոտական կենտրոնին: Օդային հարվածի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 5 մարդ:









































