Armtimes.com-ը գրում է. «Ի հեճուկս սպասումների, Ռոբերտ Քոչարյանը մինչև օրս ոչ մի հայտարարություն չի արել ներքաղաքական լարվող իրավիճակի մասին, չի անդրադարձել ոչ Սերժ Սարգսյանի տխրահռչակ ելույթին, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի պատասխանին:
Վերլուծական շրջանակներում երկու վարկած է շրջանառվում Քոչարյանի լռության կապակցությամբ:
Առաջինն այն է, որ Քոչարյանը լռում է ստեղծված լարված իրավիճակում Եռյակին չխանգարելու համար, երկրորդ վարկածն այն է, թե նա ընդհակառակը՝ որոշակի պայմանավորվածություններ ունի Սերժ Սարգսյանի հետ: Կա նաև մեկ ուրիշ վարկած, որ Քոչարյանը սպասում է իրադարձությունների զարգացմանը, և հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթ»:
Ամբողջական սկզբնաղբյուր կայքում









































