Սիրիայի կառավարական զորքերը լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գրոհայինների աջակցությամբ լայնածավալ հարձակում են իրականացնում ընդդիմադիրների դիրքերի վրա երկրի հարավում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիրիայի պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ընդդիմադիրները ծանր կորուստներ են կրում Դերաա քաղաքի շրջանում:
Մարտերի վայրերից տեղեկությունների համաձայն՝ հարձակման ընթացքում վերջին օրերին զոհվել է մոտ 50 ընդդիմադիր և կառավարական ուժի գրեթե նույնքան զինծառայող:






































