Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Մասնագետը նշել է, որ պորտուգալացին, ով Պրիմերայում գոլ չի խփել հունվարի 18-ից, կարևոր է թիմի համար անգամ այն դեպքում, երբ գոլ չի խփում:
«Ռոնալդուն հիանալի խաղ ցուցադրեց: Պարտադիր չէ, որ նա գոլեր խփի` թիմի համար կարևոր լինելու համար: Նա գոլային փոխանցում է կատարել և հիանալի գործել ամբողջ հանդիպման ընթացքում: Քրիշտիանուն կարևոր է անգամ այն ժամանակ, երբ գոլեր չի խփում»,- Goal-ը մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը:







































