Wednesday, 01 07 2026
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել

Կառավարությունից ստարտափները հարկային արտոնություն են ակնկալում

Հայաստանում ստարտափ լինելը հեշտ չէ, միայն գաղափարները քիչ են հաջողության հասնելու համար: Այս հարցում պետությունը պետք է նեցուկ լինի նորարարներին և նրանց աշխատանքի համար բարենպաստ դաշտ ապահովի: Նախորդ կառավարությունն այս ոլորտը համարում էր գերակա, այս նպատակով ստեղծվեց Գյումրու տեխնոպարկը, վերչուրային հիմնադրամներ եկան Հայաստան, ԱԺ-ում ստարտափների հարկային պարտավորությունները մեղմելու համար օրենսդրական կարգավորումներ եղան, ոլորտում մրցակցային դաշտ ստեղծվեց, դրսում կադրեր վերապատրաստվեցին և այլն:

Հովիկ Աբրահամյանը կառավարությունը ոլորտի համար դեռևս տեսանելի քայլեր չի իրականացրել, մինչև այդ եղած հնարավորություններն օգտագործելով՝ ընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը՝ մատնանշելով այն ուղղությունները, որտեղ իրենք պետության աջակցության կարիքն ունեն:

Truthly ստարտափի համահիմնադիր և success.am կայքի հիմնադիր Հրաչյա Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ոլորտի զարգացման համար վենչուրային հիմնադրամների համար կառավարությունը պետք է բարենպաստ միջավայր ստեղծի, որպեսզի վերջիններս Հայաստանում հնարավորինս մեծ թվով ստարտափների հետ համագործակցեն:

«Հույս ունենք, որ այնպիսի միջավայր կստեղծվի, որ նախագծերը գումարներ հեշտորեն բերեն Հայաստան, դրա համար պետությունը ոչ թե մեր համար պետք է կապեր ստեղծի, մենք դա ինքնուրույն կարող ենք անել, այլ արտոնություններ տա դաշտին»,- նկատեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ անելիքներ կան հիմնականում հարկային դաշտում, շատ նորարարներ խուսափում են իրենց նախագծերը կյանքի կոչել, քանի որ պետք է հաշվապահ ունենալ, հարկեր վճարել. «Եթե գոնե սկսնակ ընկերությունները հարկեր չվճարեին, դա ավելի կաշխուժացներ ոլորտը, ավելի շատ ստարտափներ կունենայինք»:

Մյուս կողմից՝ մեր զրուցակիցը նշեց, որ ստարտափներն այսօր չպետք է մտածեն, թե ինչ կարող է իրենց համար անել պետությունը: Նրանք պետք է լինեն ինքնուրույն, համենայնդեպս՝ մինչև ոտքի կանգնելը:

«Այսօր որոշ ձեռնարկատերեր դժգոհում են, որ իրենց բիզնեսի զարգացման համար Հայաստանում լավ պայմաններ չկան: Միգուցե և այդպես է, բայց բողոքելով հարց չի լուծվում, պետք է այլընտրանքային տարբերակներ գտնել, օրինակ՝ եթե ստարտափին չի բավարարում երկրի օրենսդրական դաշտը կամ հարկային մարմինների հետ գործունեությունը, ի վերջո նա կարող է իր բիզնեսն, ասենք, Կիպրոսում գրանցել: Եթե պետությունը ֆինանսական գործիքներով չի կարողանում լինել նոր բիզնեսի թիկունքում, պետք է գտնել ֆինանսավորում դրսից՝ բիզնես հրեշտակներ կամ ներդրումային ֆոնդեր»,- շեշտեց նա:

Պետության աջակցությունը, ստարտափի մեծ փորձ ունեցող Արտաշես Վարդանյանը այլ կերպ է պատկերացնում, նա կարծում է, որ համալսարաններին կից պետք է գործեն ինկուբատորներ. «Որոշ ռեսուրսներ պետությունը պետք է հասանելի դարձնի ստարտափներին, ինչու չէ՝ նաև գումարներ ներդնելով, տարբեր թիմեր պետք է ժամանակ առ ժամանակ արտասահման գնան»:

Վարդանյանի մեթոդով կարևոր է նաև համապատասխան կրթությունը սկսել դպրոցներից. «Ծրագրավորման առարկան պետք է սկսել դեռ 4-րդ դասարանից»:

Մեր զրուցակիցները մատնանշեցին հիմնական խնդիրները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունն այս ուղղությամբ քայլեր կիրականացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում