Friday, 17 05 2024
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր

Հայաստանին խանգարող հիմնական հանգամանքը կոռուպցիան է. Ջոն Հեֆերն (տեսանյութ)

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ամեն առավոտ հայերեն է պարապում: Նրա խոսքերով՝ իր հայերենն օրեցօր կատարելագործվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց դեսպանն ինքը: Հանդիպման սկզբում նա ուրախությամբ նշեց, որ ԱՄՆ կատարած իր այցի ամենամեծ նորությունն իր թոռնիկի ծնունդն էր: Շարունակելով իր խոսքը՝ դեսպանն ասաց, որ 2 շաբաթ ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել հայկական սփյուռքի հետ: «Հանդիպումներ ունեցանք Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում և Նյու Յորքում: Բոլոր հանդիպումներում կարևորում էի այն հանգամանքը, որ ամերիկահայ սփյուռքը տեղյակ լինի, թե ինչ գործունեություն է այստեղ իրականացնում ԱՄՆ դեսպանատունը:

Մենք փորձում ենք այստեղ անել այնպես, որ ՀՀ-ն` որպես ժողովրդավարական, բարեկեցիկ և անվտանգ պետություն, հաջողություններ ունենա: Իսկ ինչպե՞ս ենք դա անում: Առաջինը` մենք դա փորձում ենք անել ներքին քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումներին աջակցելով: Երկրորդ ճանապարհը, որով մենք օգնում ենք Հայաստանին, հնարավորությունների ստեղծումն է: Ես նկատի ունեմ տարածաշրջանային ինտեգրման հարցերում աջակցությունը: Եվ երրորդը`մենք փորձում ենք այնպես անել, որ ՀՀ-ն հայացքն ուղղի դեպի Արևմուտք, դեպի Արևմտյան Եվրոպա, Եվրամիություն և ԱՄՆ: Ցանկացած երկիր պետք է ունենա տարբերակներ, որոնցից կարողանա ընտրություններ կատարել: Ոչ մի երկիր չի կարող հիմնվել բացառապես մեկ գործընկերոջ կամ մեկ տարբերակի վրա: Մենք օգնում ենք, որ Հայաստանը ևս ունենա տարբերակներ, որոնցից արդեն կարող է իր ընտրությունը կատարել»,- իր ներածական խոսքում ասաց դեսպանը:

«Բոլոր հանդիպումներում տարածաշրջանային խնդիրներն էին առաջ քաշվում: Բազմաթիվ հարցեր էին հնչեցվում կապված Թուրքիայի, արձանագրությունների պատմության հետ: Ադրբեջանի և ԼՂ, Սիրիայի խնդիրների վերաբերյալ ևս սփյուռքում մեծ էր հետաքրքրությունը: Եվ երկրորդ շոշափվող թեման այսօրվա Հայաստանն էր: Ինձ համար գոհացուցիչ էր լսել այդ թեմայի մասին: Ինձ համար ուրախալի էր տեսնել, որ ամերիկահայերը հետաքրքրված են Հայաստանի ժողովրդի բարեկեցությամբ և նրանով, թե ինչպես է զարգանում ՀՀ-ն: Խոսեցինք ընտրությունների, մարդու իրավունքների, գործարար միջավայրի, կառավարման հարցերի և Հայաստանի հետ կապված ներքին բազմաթիվ հարցերի շուրջ: Եվ ես անչափ ուրախ էի,որ կա հետաքրքրություն Հայաստանի ներքին դրության հետ կապված»,- ասաց Ջ. Հեֆերնը:

Հանդիպման ժամանակ դեսպանը ողջունեց ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերիի նշանակումը: Ասաց, որ նա մի անձնավորություն է, ով ծանոթ է տարածաշրջանին և հայտնի է տարածաշրջանում: Իր այս ներածական խոսքից հետո Ջ. Հեֆերնը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Առաջին լրատվական» – Պրն դեսպան, ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ նրանց հորդորել եք գալ Հայաստան և ներդրում կատարել: Ի՞նչ երաշխիքներ եք փոխանցել նրանց, որ Հայաստանում նրանց ներդրումը պահպանված կլինի: Հատկապես որ մենք ունենք հակառակ դրսևորումները: Օրինակ՝ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործը:

– Մենք շատ ենք խոսել առևտրի և տնտեսական խնդիրների մասին: Այն, ինչ ես տեսա Արմթեք համաժողովում՝ շատ հուսադրող էր: Երբ ճիշտ մթնոլորտ, միջավայր կա, տաղանդը կարող է հաջողված տնտեսության մեջ հաջողությունների, ձեռքբերումների հանգեցնել: ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան ընկերությունների ներդրումները շատ հաջողված են: ՀՀ-ում ամերիկյան ներդրումները ծավալով թեպետ առաջինը չեն, բայց  ամենաորակյալն են, և ամերիկյան բարձրորակ ներդրումները կարող են օգնել, որ Հայաստանը վերափոխվի ու դառնա 21-րդ դարին հարիր գիտելիքահեն տնտեսությամբ երկիր:

Բայց կա նաև պատմության ոչ այնքան դրական կողմը, որին առնչվում էր ձեր հարցը: Գործարար միջավայրի հետ կապված, թերևս, կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, և մենք այդ հարցերի շուրջ աշխատում ենք ՀՀ կառավարության հետ: Հայաստանի տնտեսության մեջ պետք է ավելի մեծ մրցակցություն լինի, որպեսզի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման հնարավորություն լինի: Եվ այսօր առավոտյան վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես վերստին լսեցի հավաստիացումներ, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Երկրորդ` անհրաժեշտ է, որ ավելի մեծ թափանցիկություն լինի, մասնավորապես հարկային և մաքսային վարչարարության մեջ:

Երրորդը, որին հիմնականում առնչվում էր Ձեր հարցը, անկախ դատական համակարգի խնդիրն է: Այո, ամերիկյան ներդրողների համար անհրաժեշտ է, որ երաշխիքներ ունենան, գործընկերների կամ այլոց հետ խնդիրներ, վեճեր առաջանալու դեպքում լինեն անկախ որոշումներ կայացնող դատարաններ: ՀՀ-ում Միացյալ Նահանգների ներդրումները ես  գնահատում եմ «լավ», բայց դա կարող է ավելի լավ լինել, կարող է ավելի խորը և ավելի ծավալուն լինել: Եվ մենք շարունակելու ենք աշխատել իմ նշած բոլոր խնդիրների ուղղությամբ:

«Հայլուր» – Պրն դեսպան 2012-ի վերջին Հայաստանը տարբեր մակարդակներում ամփոփեց հայ-ամերիկյան հարաբերությունների հարցը: Խնդրում եմ անփոփեք և ասեք, թե ինչպիսին կլինեն 2013-ի ծրագրերը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է:

 – 2012 թվականը մեր երկկողմ հարաբերությունների համար կարևոր տարեթիվ էր, լրանում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Մենք մի շարք միջոցառումներ ունեցանք: Դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առիթով տեղի ունեցավ պետքարտուղարի այցը: Նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներում բովանդակալի քննարկումներ տեղի ունեցան: Այցի ընթացքում քննարկված առանցքային խնդիրներից մեկն էր նաև ԼՂՀ հիմնախնդրի քննարկումը: 2013-ին ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունների առումով, կարծում եմ, աշխատանքներ կտեսնենք տնտեսական և կրթության ոլորտներում: Եվ պարտադիր չէ, որ այդ ամենն իրականացվեն կառավարությունների մակարդակով: 2013թ. նախատեսում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքային ուղղությունները կլինեն հենց այդ երկու ուղղությունները: Մինսկի խմբի հետ կապված շատ կարճ խոսեմ. կուզենայի հաջողությունների մասին պատմել, բայց, ցավոք, չեմ կարող: Այս  երկուշաբթի օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համանախագահների հետ Փարիզում հանդիպում են ունեցել: Կողմերը դեռ բանակցային սեղանի շուրջ են, բանակցությունը  շարունակվում է: 18-20 տարի հնարավոր է եղել կողմերի միջև պահպանել երկխոսությունը, ինչը թույլ է տվել կանխել մեծամասշտաբ թշնամական գործողությունները: Դա բավարար չէ, բայց կարծում եմ, որ հաջողություն է:

«Ազատություն» – Հայաստանի հանրությանը շատ է հետաքրքրում գալիք նախագահական ընտրությունները, ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ: Կա՞ն Ձեզ հուզող ինչ-որ խնդիրներ և մտահոգություններ:

 – Սփյուռքի հետ հանդիպումների ժամանակ հաճախակի անդրադարձ էր լինում ընտրություններին: Ես անդրադարձ էի կատարում մայիսին տեղի ունեցած ընտրություններին, նշում էի դրական տեղաշարժերը, որ նկատվել էին այդ ընտրությունների ժամանակ, մասնավորապես բարելավվել էր լրատվամիջոցների հասանելիությունը, լսելի էին դարձել ընդդիմության, անկախ ձայները, նաև ընտրական տեղամասերում ընտրությունների անցկացման կազմակերպական աշխատանքներն էին լավ կազմակերպված: Բայց մայիսին նաև խնդիրներ կային, և այդ խնդիրները արձանագրվել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ դիտորդների կողմից:

Օրինակ՝ ընտրակաշառքների մասին բազմաթիվ հաղորդումներ կային, նաև վարչական ռեսուրսները կուսակցական շահերին ծառայեցնելու վերաբերյալ հաղորդումներ կային, որոնք բարձրացվել էին ԺՀՄԻԳ-ի զեկույցում: Ինչ ակնկալում է միջազգային հանրությունը և այն հանձնառությունը, որ ստանձնել է երկրի նախագահը՝ այն է, որ այս ընտրություններում այդ երկու խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, և այս ընտրությունները դառնան նոր համեմատական ցուցանիշ Հայաստանի հետագա ընտրությունների համար: Մի նկատառում ևս՝ մենք ԵԱՀԿ-ի և Եվրամիության համատեղ մի համաժողով էինք կազմակերպել իրավապահ մարմինների հետ ընտրական հարցերը դիտարկելու թեմայով: Եվ մենք ուրախ էինք տեսնել, որ այնտեղ ներկա էին ոստիկանության, գլխավոր դատախազության ներկայացուցիչները, և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակավ հայտարարություններ հնչեցին, որ բողոքների ու դժգոհությունների հետ կապված համակողմանի քննություններ կանցկացվեն: Ես կուզեի, որ ընտրողներն այդ հանձնառությունները լուրջ ընդունեին և եթե խնդիրներ են նկատում, հաղորդեն, և դա իրավապահ մարմինների համար փորձություն դառնա, որ իրենց խոստումը կատարեն, որպեսզի այս ընտրությունները լինեն երբևէ լավագույն ընտրությունը, ինչպես նախագահը պարբերաբար ասում է:

ԳԱԼԼԱ – Եթե ազատ, արդար, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացվեն, հնարավո՞ր է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դարձյալ գործարկվի:

– «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ առաջին ծրագրում Հայաստանն ունեցավ հաջողված աշխատանք: Այն ավարտվեց անցած տարի: Ծրագրի շրջանակներում իրականացվել են շուրջ 170 միլիոն ամերիկյան դոլարի ոռոգման և ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերի աշխատանքներից: Մենք հուսով ենք, որ Հայաստանն առաջիկայում իրավասու կլինի մասնակցել ծրագրին և մրցութային հիմունքներով ծրագրի իրականացման հնարավորություն կստանա: Իսկ որպեսզի իրավասու լինեն ֆինանսավորում ստանալու համար, այդ երկրները պետք է որոշակի չափանիշների, որոշակի ցուցանիշների մասով իրենց համապատասխանությունը ցույց տան: 13 տարբեր ցուցանիշներ են դիտարկվում այդ նպատակի համար: Կան նաև ցուցանիշներ, որոնք առնչություն ունեն ընտրությունների հետ, և Հայաստանում արդարացի, ազատ ընտրությունները հաջորդ փուլում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով դիտարկվելու խթան կարող են հանդիսանալ:

Բայց Հայաստանի համար դա չէ հիմնական խոչընդոտը: Ծրագրի ցուցանիշներին համապատասխանելու համար այս տարի Հայաստանին խանգարող հիմնական հանգամանքը կոռուպցիային վերաբերող ցուցանիշն էր: Այս հարցը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Այսօր էլ վարչապետի հետ քննարկման ժամանակ անդրադարձ կատարել եմ: Կառավարման թափանցիկության, հակակոռուպցիոն ոլորտում աշխատանքների շարունակական բարելավումը կարող է օգնել, որ Հայաստանը կարողանա համապատասխանել ծրագրային պահանջներին:

«Հետք» – Պրն դեսպան, Դուք Հայաստանը ապահով երկիր համարո՞ւմ  եք, և Ձեր հանդիպումներին խրախուսե՞լ եք սփյուռքահայերին ներդրումներ կատարել Հայաստանում, որպես դեսպան երաշխավորե՞լ եք:

 – Երկրորդ հարցին ես ավելի հեշտ կպատասխանեմ. ոչ, սա իմ երկիրը չէ, սա ձեր երկիրն է, ես ոչինչ չեմ կարող երաշխավորել: Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ես ներկայացրել եմ պատկերի հավասարակշիռ դրվագները: Ամերիկյան ներդրողների հետ կապված մենք ունենք հաջողված պատմություններ, այստեղ գործում են բազմաթիվ ամերիկյան ընկերություններ, ամերիկյան առևտրային պալատն այստեղ տարբեր ոլորտներում ունի բազմաթիվ անդամներ, որոնք Հայաստանում հաջող գործունեություն են իրականացնում: ՏՏ, ճարտարագիտական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներն այստեղ նույնպես լավ ցուցանիշներ ունեն: Իսկ վերջերս INTEL ընկերությունը ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, և շուտով Հայաստանում կլինեն նաև Synopsys, Microsoft, National Instrument և ամերիկյան այլ հայտնի ընկերությունների ներկայացուցչությունները: Կան առանձին դեպքեր, որոնց հետևանքով սփյուռքում հնարավոր ներդրողների շրջանում առկա է բավականին զգուշավորություն, և այդ մասին ես անկեղծորեն անդրադարձել եմ նաև ՀՀ դեսպանի, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ: Այո, խնդիրներ կան, և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն:

«Հետք» ՀՀ-ում 2012-ին ամերիկյան ներդրումները որքա՞ն են կազմել:

 – Հստակ վիճակագրության չեմ տիրապետում այս պահին, բայց 2011-ին ամերիկյան ներդրումները Հայաստանում կազմել են շուրջ 40 մլն դոլար, 2012-ին դրանք կարծես ավելի քիչ էին: 2013-ին 1-2 խոշոր ներդրում կլինի, և կարծում եմ, որ կկարողանանք, ընդհանուր առմամբ, Հայաստանում ամերիկյան ներդրումները բարելավել: 

«Ազատություն» – Դուք Ձեր ներածական խոսքում ասացիք, որ ՀՀ-ի համար պետք է արտաքին այլընտրանք պահպանվի, և նշեցիք արևմտյան ուղղությունը: Վերջին շրջանում շատ է խոսվում, որ ՀՀ-ին ընտրություն է առաջարկված՝ Եվրասիական միություն կամ Եվրամիություն: Շատերը մտահոգություն են հայտնում, որ Եվրասիական միությունը Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ է, և խորհրդային երկրները կարող են կորցնել իրենց անկախությունը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հարցի հետ կապված:

– ՀՀ կառավարությունը իր հանձնառության մասին հրապարակավ նշել է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ աշխատել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում: Մյուս կողմից էլ՝ ես ինքս այդ մասին չեմ կարող խոսել, քանի որ ԵՄ երկիր չեմ ներկայացնում: Բայց մենք լսել ենք նաև ԵՄ դիրքորոշումները, որ դժվար կլինի երկու ուղղությունները համատեղել: Կարծում եմ, որ այս հայտարարություններն ինքնին խոսուն են: Միաժամանակ կարծում եմ, որ այս համաձայնագիրը շատ օգտակար կլինի ՀՀ-ի, ԵՄ-ի համար: Դա շահեկան է նաև ԱՄՆ-ի համար:  

ԳԱԼԼԱ – Նախընտրական շրջանում Մեծ Բրիտանիայի դեսպանի մտահոգություններն իշխանական թևի կողմից սուր քննադատության արժանացավ: Արդյոք իշխանության ներկայացուցիչներն իրավասո՞ւ էին այդ կերպ արձագանքել, թե դեսպանն իրավունք չուներ այդպես խոսել: Ընդհանրապես կիսո՞ւմ եք Մեծ Բրիտանիայի դեսպանի և ԵԽԽՎ դիտորդների հայտարարություններում հնչած մտահոգությունները:

 – Քաղաքական մրցակցությունը դրական սկզբունք է և կարևոր է: Ընտրությունների ազատ, արդարացի և վստահության արժանի լինելը կարևոր գործոն է, ու մենք ամեն կերպ հորդորելու և հետամուտ ենք լինելու, ձգտելու ենք աջակցել, որ այդպիսին լինեն: Եվ ընտրություններն այդ արժեքներով են մեր կողմից գնահատվելու:

– «Հետք» Դուք հայտարարել եք, որ հետևում եք սփյուռքահայ ներդրող Է. Խուդյանի գործին, ինչպե՞ս եք հետևում, և ի՞նչ կարող է անել դեսպանը նման դեպքերում:

– Մեր նպատակը համակարգային փոփոխությունների ապահովումն է անկախ նրանից, թե ներդրողը ԱՄՆ-ից է, եվրոպական երկրից, Ռուսաստանից, թե որևէ այլ երկրից: Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը նույն խաղի կանոններով առաջնորդվեն, հավասար պայմաններ լինեն բոլորի համար: Մամուլում եղել են որոշ հրապարակումներ, որոնք մեր ուշադրությանն են արժանացել: Բայց կրկին նշում եմ, որ մեր նպատակը համակարգային փոփոխություններն են, և մեր երկխոսությունը կառավարության հետ համակարգային փոփոխություններին է վերաբերում:

– «Առաջին լրատվական» Խնդրում եմ անդրադառնալ նաև Իրանի հետ ՀՀ-ի ունեցած հարաբերություններին: Բայցի այդ, ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման և հայտնի արձանագրությունների հետ կապված բանակցություններում շահագրգիռ կողմ էր: Ձեր կարծիքով ՀՀ նախագահական ընտրություններից հետո և ընդհանրապես առաջիկա տարիներին կվերսկսվե՞ն այդ բանակցությունները:

– Այո, Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ կարևոր խնդիր է Հայաստանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի համար: Մենք շարունակելու ենք աշխատել, սահմանի բացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Իրանի հետ կապված կարող եմ ասել, որ Երևանում մեր գործընկերների հետ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետ կապված քննարկումներ ենք ունենում: Մեր բոլոր գործընկերներին մեր ուղերձն այն է, որ Իրանի հետ կապված խիստ պատժամիջոցները, քաղաքական մեկուսացումները կօգնեն միջուկային զենքի հետ կապված հարցում: Եվ ՀՀ-ն, թեև այն դժվարություններին, որ դա ստեղծում է իր համար, շարունակում է հետևել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: Մենք մեր բոլոր գործընկերներին հավաստիացնում ենք, որ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը այդ խնդրի խաղաղ կարգավորման տարբերակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում