«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Daily Star-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը կարող են Ռադամել Ֆալկաոյի փոխարեն, ում տրանսֆերի դիմաց պատրաստ էին «Մոնկաո»-ին 40 մլն ֆունտ վճարել, գնել Կավանիի իրավունքներ: Բրիտանական ակումբում ուրուգվայցի ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է շաբաթական 300 հազար ֆունտ կազմել:
Կավանին «Նապոլի»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին` 55 մլն ֆունտի դիմաց, սակայն այդպես էլ չի հարմարվել փարիզյան ակումբում: Այժմ փարիզցիները պատրաստ են վաճառել 27-ամյա ֆուտբոլիստի իրավունքները` աշխատավարձի ցուցակը կրճատելու և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին համապատասխանելու համար:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կավանին 22 հանդիպում է անցկացրել, 8 գոլ հեղինակել:











































