ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը իշխանությունից հեռացել է սեփական կամքով: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Իր ելույթի ընթացքում Պսակին ընդգծել է, որ «ԱՄՆ-ը, որպես իր քաղաքականության սկզբունք, չի աջակցում քաղաքական իշխանության փոփոխությանը ոչ սահմանադրական ճանապարհով»: Ավելին՝ նա նշել է, որ իշխանության փոխանցումը «պետք է լինի ժողովրդավարական, սահմանադրական, խաղաղ և օրինական»:
Հարցին՝ ժամանակին օրինական կերպով ընտրված Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը իշխանությունից հեռացել է ԱՄՆ-ի՞ աջակցությամբ, Պսակին պատասխանել է, որ դա չի համապատասխանում պատմական փաստերին. «Ուկրաինայի նախկին առաջնորդը հեռացել է սեփական կամքով»:












































