Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Մայնց»-ի նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ:
«Ընթացիկ ամբողջ մրցաշրջանն իսկական փորձություն է մեզ համար: Առաջին րոպեին բաց թողնված գոլը ևս նեկ հարված էր: Այնուհետև վտանգավոր մի քանի պահեր ստեղծեցինք, որոնք, սակայն, չկարողացանք արդյունավետ ավարտել:
Մենք արժանի էինք այս հաղթանակին: Սա պայքար էր 6 միավորի համար: Այժմ պետք է ամրապնդենք հաջողությունը: Հաջորդ խաղն ավելի հեշտ չի լինի»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































