Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խատիբը հայտարարել է, որ պատրաստ է Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսել՝ երկխոսության համար մի քանի պայմաններ առաջադրելով:
«Ես պատրաստ եմ սիրիական ռեժիմի ներկայացուցիչների հետ բանակցել Կահիրեում, Թունիսում կամ Սպամբուլում»,- հայտարարել է ալ-Խատիբը Facebook-ի իր էջում:
Նրա խոսքերով՝ բանակցությունների անցկացման պայման է 160 հազար բանտարկյալների ազատ արձակումը և Սիրիական դեսպանատների կողմից նոր անձնագրեր և դրանց գործողության ժամկետը երկու տարով ավելացնելու հնարավորություն տալ այն սիրիացիներին, ովքեր լքել են հայրենիքը:
Հիշեցնեք, որ 52-ամյա Ահմեդ Մուազ ալ-Խատիբը, ով իսլամական հայտնի քարոզիչ և գիտնական է, նոյեմբերի սկզբին Ընդդիմության ազգային կոալիցիայի և հեղափոխական ուժերի առաջնորդ էր ընտրվել:










































