ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում մտրակահարել են 5 բնակիչների՝ բջջային հեռախոս օգտագործելու համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Բացի այդ, գրոհայինները կտրել են 3 կնոջ ձեռք՝ «անհայտ մեղադրանքներով»:
«ԴԱԻՇ-ի գրոհայիններն անհայտ պատճառներով 3 կնոջ ձեռք են կտրել: Նրանք նաև մտրակահարել են 5 մարդու այն բանի համար, որ նրանք Մոսուլի կենտրոնում կանգնած հեռախոսով խոսել են իրենց հարազատների հետ»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքերով՝ գրոհայինները Մոսուլի բնակիչներին հայտնել են, որ «մտրակի 30 հարված կհասցնեն յուրաքանչյուրին, ում բռնեն բջջային հեռախոս օգտագործելիս»:








































