Շոտլանդական Լերուիկ քաղաքում տեղի է ունեցել վիկինգների ամենամյա «Ափհելիո» փառատոնը: Գունագեղ երթն անցել է Շեթլենդ կղզիների ադմինիստրատիվ կենտրոնով՝ գրավելով բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը հնագույն հագուստներով: Վիկինգների հագուստներով հազարավոր մարդիկ մասնակցել են մրցույթների, ինքնագրեր են բաժանել և ուրախացել են հին քաղաքի փողոցներում: Տոնը ավարտվել է նավի ավանդական հրկիզմամբ. փառատոնի մասնակիցները նավի վրա վառված ջահեր են նետել: Հատկանշական է, որ փառատոնի մասնակիցներին արգելված է ալկոհոլի օգտագործումը: Ջահերով երթը սկսվել է 9-րդ դարից, երբ ծիսական կրակի օգնությամբ սկանդինավցիները փորձում էին ձմեռային արևը ավելի ջերմ դարձնել:











































