Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարմիր սատանաներ»-ը ոգևորվել են «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի այն հայտարարությունից, որ «Ռեալ»-ը կարող է վաճառել Ռոնալդուի տրանսֆերը գերշահավետ առաջարկի դեպքում:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն նույնպես հետևում են պորտուգալացու շուրջ կատարվող իրադարձություններին:







































