Ավարտվել է ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընթացող եռյակի առաջնորդների նիստը: Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, ենթադրվում է, որ քննարկել են Սերժ Սարգսյանի ելույթից հետո առաջացած նոր քաղաքական իրադրության մեջ եռյակի գործունեության հետագա ծրագրերը:
ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված լրագրողներին եռյակի առաջնորդների հանդիպման մանրամասների մասին որեւէ տեղեկատվություն չի տրվում: Լրագրողները միայն կարողացան փաստել, թե ինչպես գրասենյակի հետնամուտքից դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենան:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ լրագրողները նաև նկատել էին, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման էր եկել տաքսիով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































